Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Էմանուելա Մեսրոպյանի հայտը՝ որոշում եմ.
1. Էմանուելա Մեսրոպյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 181 շենք թիվ 5 հասցեում գտնվող բնակարանին կից կցակառույցի կառուցման համար: 2. Էմանուելա Մեսրոպյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: