Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 15


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 17.05.2016ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետով`

Սևան համայնքի ավագանու` 17.05.2016թվականի թիվ 35-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և կարդալ հետևյալ բովանդակությամբ`

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 1851-Ն որոշման`

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել /նվիրել/ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը`

- Ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 17/2 հասցեում գտնվող պոմպակայանը, ենթակայանը, դիտահորը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 827.4քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0037/:

- Ք. Սևան, Ղևոնդ Ալիշան փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող պոմպակայանը և զբաղեցրած 35քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0026/:

- Ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 75/2 հասցեում գտնվող ջրաբաշխիչ հանգույցը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 138քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0068/:

- Ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 65 հասցեում գտնվող ՕԿՋ-ը, պահակատունը, չոր խուցերը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 10803.8քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0024/:

- Ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող կոյուղու պոմպակայանը, ենթակայանը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 1006քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0045/:

- Ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 12 հասցեում գտնվող պահակատունը, շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 1149քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0023/:

- Ք. Սևան, Վ. Անանյան փողոց թիվ 20 հասցեում գտնվող ՕԿՋ-ն, դիտահորը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 1870.3քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0017/:

- Ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 1/15 հասցեում գտնվող ջրաբախշիչ հանգույցը և զբաղեցրած 11քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0046/:

- Ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 16/49 հասցեում գտնվող պոմպակայանը, ծածկը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 95քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 14122016-05-0022/:

- Ք. Սևան, Գագարին գյուղի խմելու ջրի ներքին ցանց` 4157.08գծմ /վկայական` 2678757, տրված` 02.02.2011թ./:

- Ք. Սևան, Գագարին գյուղի կոյուղու ներքին ցանց` 3576.68գծմ /վկայական` 2678756, տրված` 02.02.2011թ./:

2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner