Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ, 16-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի 1-ին կետի 20-րդ և 25-րդ ենթակետերի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և, մասնավորապես, Սևան համայնքի տարածքում աղբահանության հետագա աշխատանքների բարելավմանն ուղղված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված վարկային համաձայնագրից (հետագա տեքստում` «Վարկային համաձայնագիր») բխող` «ԿՈՏԱՅՔԻ և ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքների իրականացման ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`

1. Պարտավորություն ստանձնել 2020 թվականից մինչև 2030 թվականն ընկած ժամանակատվածում հավասարաչափ մասնաբաժիններով Վարկային համաձայնագրից բխող` «ԿՈՏԱՅՔԻ և ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների կատարմանն ուղղված` ենթավարկի հիմնական գումարները, հաշվարկված տոկոսագումարները, հանձնավճարները, վերաձևակերպման վճարումները, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից 2018-2019 թվականների ընթացքում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին վճարված գումարների վճարման առումով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner