Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ և 118-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց, 7-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Էդգար Հրաչիկի Հարությունյանի դիմումը՝ Սևանի համայնքապետարանի և իր միջև` 20․12․2022թ. թիվ 1342 կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին, որոշում եմ.
1. Լուծել Սևանի համայնքապետարանի և Էդգար Հարությունյանի միջև` 20․12․2022թ. կնքված Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողատարածքի վարձակալության պայմանագիրը: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։