Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 սեպտեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով․ ՀՀ կառավարության` 26.05.2016թ N 550-Ն որոշումով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Սևակ Պետրոսյանի դիմումը` սեփականության իրավունքով Աննա Ասատրյանին, Ռոբերտ և Սևակ Պետրոսյաններին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Գեղամավան հասցեում գտնվող հողամասի / վկայական` 23052025-05-0056 / զբաղեցրած 0․417հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Աննա Մերուժանի Ասատրյանին, Ռոբերտ Պետրոսի Պետրոսյանին և Սևակ Պետրոսի Պետրոսյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Գեղամավան հասցեում գտնվող 0․417հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0․3497հա մակերեսով /Սևան համայնք, գ․ Գեղամավան հողամաս/ հասցեում գտնվող /վկայական` 16122024-05-0041/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարել Աննա Ասատրյանին, Ռոբերտ և Սևակ Պետրոսյաններին, հողի կադաստրային արժեքը՝ 222060 ՀՀ դրամ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner