Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 17
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 17


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` 2016թ. մարտի 2-ի թիվ 03/5/1387-16 գրությունը` Սևան քաղաքային համայնքի ավագանու կողմից հողի հարկի և գույքահարկի գծով սահմանված արտոնություններ տրամադրելու անհրաժեշտության հիմնավորումների բացակայության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի գրությունը` առկա թերությունների վերացնելու ուղղության ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ, ղեկավարվելով ՀՀ կառավարության` 22.06.2012թ. թիվ 822-Ն «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» որոշման 4-րդ և 5-րդ մասերով`

1. Հողի հարկի և գույքահարկի գծով սահմանված արտոնությունների տրամադրման գործընթացը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

2. Արտոնությունները տրամադրել անհրաժեշտության հիմնավորմամբ` պահպանելով սոցիալական բովանդակությունը և հասցեականությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner