Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով քաղ. Լուսինե Դավթյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Կենտրոնական հիվանդանոցից արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1088323, տրված՝ 18․04․2006թ․/ սահմանների, գծային չափերի, մակերեսի ուղղման և հասցե տրամադրելու մասին, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Կենտրոնական հիվանդանոցից արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Երևանյան փողոց թիվ 46 / 7 հողամաս հասցե։
2. Ուղղել և հաստատել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Երևանյան փողոց թիվ 46 / 7 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի մակերեսը, երկրաչափական պատկերը և գծային չափերը:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։