Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոց 17 տան բնակիչ Հայկ Վարդանյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող հողամասի /վկայական` 1056460 տրված` 08.12.2004թ./ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 7 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Հայկ Վարդանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: