Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Լուսաբանել համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը. - Հետևել «Տեսելեմ» հարթակի միջոցով ստացվող խնդիրների լուծման ընթացքին և ժամկետների մեջ պատասխանելու գործընթացին. - Աշխատակիցների՝ ՊԵԿ ներկայացվող 2024 թվականի հայտարարագրերի վերաբերյալ շարունակել իրազեկման աշխատանքները, ներկայացնել տեղեկատվություն հայտարարագրեր ներկայացրած աշխատակիցների վերաբերյալ. - Նախապատրաստել համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցող նիստի օրակարգը.
Մ. Մկրտչյանին`
- Իրականացնել համապատասխան աշխատանքներ համայնքի վարչական տարածքում՝ մայրուղու հարակից մասերում, տեղադրված ինքնակամ խաչքերի, խաչերի, զրուցարանների ապամոնտաժման կամ տեղափոխման համար. - Սևան քաղաքում տեղորոշել հաշմանդամություն ունեցող անձնաց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման վայրերը և կազմակերպել գծանշման աշխատանքները. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ. - Հետևել ինքնակամ տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացին.
Պ. Պետրոսյանին`
- Շարունակել քաղաքաշինության տեսչական մարմնի և էկոպարեկային ծառայության կողմից համայնքապետարան հասցեագրված արձանագրությունների հիման վրա իրականացնել վարչական վարույթներ և ներկայացնել տեղեկատվություն, ինչպես նաև նախապատրաստել գրություններ.
Մ. Ռաֆայելյանին՝
- Համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ իրականացնել համապատասխան աշխատանքներ, ապահովել բյուջեի եկամուտների աճը.
Դ. Թորոսյանին՝
- Բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել 2026 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերը, ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ. - Սևան քաղաքում իրականացվող տեսակավորման նոր համակարգի վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում բերքահավաքի ընթացքի և առկա ցուցանիշների վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնելու համար. - Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում ընթացող սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: |