Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և հիմք ընդունելով ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 35 / 6 բնակարանի բնակիչ Վալերիկ Նիկողոսյանի դիմումը, Սևանի համայնքապետարանի և իր միջև 22.06.2007թ. կնքված հողատարածքի կառուցապատման պայմանագիրը լուծելու մասին, որոշում եմ.
1. Լուծել Սևանի համայնքապետարանի և Վալերիկ Նիկողոսյանի միջև 22.06.2007թ. կնքված, ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 35 շենքից հարավ-արևմուտք հասցեում գտնվող 23.5քմ մակերեսով հողատարածքի կառուցապատման պայմանագիրը:
2. Սույն որոշումը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Վալերիկ Նիկողոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: