Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Մարզպետունի փողոց թիվ 32 / 2 տան բնակիչ Աշոտ Առաքելյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Մարզպետունի փողոց թիվ 32 / 2 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական` 16012014-05-0026/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Մարզպետունի փողոց թիվ 32 / 2 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել ք. Սևան, Մարզպետունի փողոց թիվ 32 / 1 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: