Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ, 77-րդ հոդվածի 3-րդ ենթակետերի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված գույքագրման արդյունքները` 1. Հաստատել Սևան համայնքի սեփականություն համարվող գույքի 2020թվականի տարեկան գույքագրման արդյունքները /թիվ 1, 2 հավելվածները կցվում են/ : 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |