Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել սեփականության իրավունքով Լուսինե Դավթյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Կենտրոնական հիվանդանոցից արևելք հասցեում գտնվող /վկայական՝ 1088323, տրված՝ 18․04․2006թ․/ անշարժ գույքի սահմանների, գծային չափերի, մակերեսի ուղղման և հասցե տրամադրելու մասին՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Կենտրոնական հիվանդանոցից արևելք հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել Սևան համայնք ք․ Սևան, Երևանյան փողոց թիվ 46 / 7 հողամաս հասցե։ 2. Ուղղել և հաստատել Սևան համայնք ք․ Սևան, Երևանյան փողոց թիվ 46 / 7 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի` մակերեսը, երկրաչափական պատկերը և գծային չափերը հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։