Ղեկավարվելով ՀՀ կառավարության` 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի ա) և բ) պարբերությունների պահանջներով` կարգադրում եմ`
1. Սևանի համայնքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման համար կազմակեպված գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները վերապահել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին:
2. Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված գնումների կատարման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել աշխատակազմի գլխավոր մասնագետ Արտակ Ավետիսյանին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է`ստորագրման պահից: