Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմեն Խաչատրյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Ցամաքաբերդ թաղամաս հասցեում գտնվող /վկայական՝2431161, տրված՝ 30.12.2005թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1․ Ք․ Սևան, Ցամաքաբերդ թաղամաս հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Գայի փողոց թիվ 40 / 1 հողամաս հասցե: 2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։