Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 413-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2019 թվականի N 413-Ա

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 28.06.2019ԹՎԱԿԱՆԻ N387-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. 

Սևան համայնքի ղեկավարի` 28.06.2019թվականի «Սեփական գույք ճանաչելու մասին» N387-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ`
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.06.2017թ. 757-Ն որոշման հավելված 1-ի 4-րդ կետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 13.11.2008թ. 1328-Ն որոշման 1-ին հոդվածի ուժով, 18.05.2006թ. թիվ 912-ն որոշման 11-րդ, 22.1-րդ կետերով և հիմք ընդունելով ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 տան բնակիչներ Նատելյա Աբրահամյանի, Լուսինե և Լիլիթ Կյուրեղյանների դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրենց պատկանող ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 հասցեում գտնվող 58.92քմ մակերեսով բնակարանը բնակելի տուն համարելու և բնակելի տան սպասարկման համար 400.0քմ մակերեսով հողատարածքն իրենց անհատույց տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` Նատելյա Աբրահամյանին, Լուսինե և Լիլիթ Կյուրեղյաններին պատկանող, ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 հասցեում գտնվող 59.18քմ ներքին մակերեսով բնակարանը համարել բնակելի տուն:
2. Նատելյա Գրաստանի Աբրահամյանին / ծնված` 02.01.1962թ. /, Լուսինե Ալբերտի Կյուրեղյանին / ծնված` 31.03.1985թ./, Լիլիթ Ալբերտի Կյուրեղյանին / ծնված` 11.04.1983թ./ պատկանող, ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 հասցեում գտնվող բնակելի տան սպասարկման համար, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով սահմանված բաժնեմասերի համաձայն, անհատույց սեփականության իրավունքով տրամադրել 400.0քմ մակերեսով հողատարածք, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժերերատրանսպորտային օբեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
3. Ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նատելյա Աբրահամյանին, Լուսինե և Լիլիթ Կյուրեղյաններին պատկանող 400.0քմ մակերեսով հողատարածքում 1997թ. կառուցված 59.18քմ ներքին մակերեսով բնակելի տան 0.26քմ ներքին մակերեսով հատվածը ճանաչել օրինական:
4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Նատելյա Աբրահամյանին, Լուսինե և Լիլիթ Կյուրեղյաններին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner