Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով Լիանա Առաքելյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն Պլտինի փողոց 9 / 2 հասցեում գտնվող խորդանոցը / վկայական ՝ 30052025-05-0016/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն Պլտինի փողոց 9 / 2 հասցեում գտնվող 0․02451հա մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի` 1․1 Առաջին միավոր գույքին՝ 0․01437հա մակերեսով անշարժ գուքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գյուղ Լճաշեն Պլտինի փողոց 9 / 2 խորդանոց հասցե: 1․2 Երկրորդ միավոր գույքին՝ 0․01012հա մակերեսով անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գյուղ Լճաշեն Պլտինի փողոց 9 / 4 ծածկ հասցե։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։