Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 16


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թվականի ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ`

1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու տնտեսական զարգացման ծրագրերը`
ա) «Սևան համայնքի Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացում»,
բ) «Սևան համայնքի Թումանյան փողոցի հիմնանորոգում և արդիականացում»,
գ) «Սևան քաղաքի Չարենց փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում /Չարենց-Շահումյան խաչմերուկից մինչև Չարենց-Ելենովկա խաչմերուկ/»:
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի հայտը:
3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner