Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Ջավահիր Բադալյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 38 հասցեում կառուցված 50.5քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 50.5քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 38 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 14.12.2017թ. թիվ 713-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 26.12.2017թ. պետական գրանցում ստացած 50.5քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 50.5քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 50.5x1300=65650 դրամ, հողատարածքը` 50.5x1242=62721 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Կարմիր բանակ փողոց թիվ 51 / 34 բնակարանի բնակիչ Ջավահիր Բադալյանին:
2. Քաղ. Ջավահիր Բադալյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: