Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Սեդա Սիմոնյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1385743, տրված՝ 20.06.2003թ․ / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ. Լճաշեն, 5-րդ փողոց թիվ 21 բնակելի տուն հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։