Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սպարտակ Թովմասյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սպարտակ Թովմասյանին պատկանող՝ ք․ Սևան Հրազդան փողոց թիվ 9 հասցեում գտնվող 620քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

  1. 1․Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սպարտակ Կարապետի Թովմասյանին /ծնված` 29.03.1966թ./ պատկանող ք․ Սևան Հրազդան փողոց թիվ 9 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված և փաստացի օգտագործվող 610․6քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սպարտակ Թովմասյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սպարտակ Թովմասյանին պատկանող 610․6քմ մակերեսով հողատարածքում 1960-1974թ․-ին կառուցված 182քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 128․47քմ/, 1974-1985թ․-ին կառուցված 13․42քմ մակերեսով աստիճանահարթակի, 1985թ․-ին կառուցված 125․55քմ մակերեսով ձեղնահարկի/ներքին մակերեսը114․44քմ/, 1976թ․-ին կառուցված 61․92քմ մակերեսով ավտոտնակի/ներքին մակերեսը 54․78քմ/, 67․15քմ մակերեսով անասնագոմի/ներքին մակերեսը 57․35քմ/, 7․65քմ մակերեսով ծածկի նկատմամբ ճանաչել Սպարտակ Թովմասյանի սեփականության իրավունքը, տրամադրելով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 9 բնակելի տուն հասցե։ 3. Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 9 հասցեում գտնվող 610․6քմ մակերեսով հողատարածքոմ 7․22քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝791fbbdb-b66a-4a5f-a2a3-af9d0786692b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner