Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 4 /29 բնակարանի բնակիչ Լաուրա Հովհաննիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության վկայագրի իրեն պատկանող, ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 6 / 2-14 հասցում գտնվող ավտոտնակի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 6 / 2-14 հասցում գտնվող ավտոտնակի համար տրամադրել ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 6 / 3 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Լաուրա Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: