Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 66 և 67 հոդվածների և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների`

 

 1. Թույլատրել վարձակալության հանձնելու

 համայնքային սեփականության բնակելի տարածքները` տարեկան վարձավճար սահմանելով 1քմ - 200 դրամ.

 համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները` տարեկան վարձավճար սահմանելով 1քմ - 1000 դրամ.

Գագարինում սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 200 դրամ:

 համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները` տարեկան վարձավճար սահմանելով 1քմ - 200 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում սահմանել հողօգտագործման և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`

- Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոց` Նաիրյան փողոցի վրա տեղադրվող օբյեկտների 1 քմ հողօգտագործման համար` կառուցապատման վճար տարեկան - 400 դրամ.

- քաղաքի մյուս տարածքներում տեղադրվող օբյեկտների համար 1քմ տարեկան վճար - 300 դրամ.

- Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների համար` 1քմ տարեկան վճար - 150 դրամ.

- ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1քմ հողատարածքի համար տարեկան վճար - 150 դրամ.

- ավտոտնակների համար յուրաքանչյուր 1 քմ համար տարեկան վճար - 150 դրամ.

- բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար 1քմ հողօգտագործման, կառուցապատման տարեկան վճար - 150 դրամ.

- գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար 1 քմ համար տարեկան - 30 դրամ.

- ավտոկայանատեղերի համար յուրաքանչյուր 1 քմ համար հողօգտագործման վճար սահմանել տարեկան - 130 դրամ.

- գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման 1 քմ տարեկան վարձավճար - 120 դրամ.

- բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ համար տարեկան - 100 դրամ.

- առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ` 12.5 - 90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.

- գյուղատնտեսական հողերի օգտագործման վճար 1քմ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար` 1քմ-1.88 դրամ :

- արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող 1քմ հողերի վճար - 30 դրամ

- կանաչապատման, բարեկարգման նպատակով տրամադրված 1քմ հողի վարձավճար տարեկան - 30 դրամ

- ք.Սևան, Նաիրյան 164 հասցեում (քաղաքապետարանի վարչական շենքում) 1քմ ոչ բնակելի տարածքների վարձակալության տարեկան վարձավճար - 5 000 դրամ:

3. Համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքների 1քմ ընթացիկ տարվա համար - 200 դրամ.

4. Սահմանել` համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճարներ :

5. Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար - 1000 դրամ:

6. Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով` 1քմ - 621 դրամ,

- ուղղակի վաճառքի գին սահմանել հողի կադաստրային արժեքը 1քմ - 1242 դրամ,

- ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածին չհամապատասխանող վարձակալության իրավունքով պատկանող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել 1քմ - 1242 դրամ:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner