Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 0․53201 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-024-0281-0002/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,այլ հողատեսք գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 5330 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Էդգար Արարատի Սաղաթելյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Էդգար Արարատի Սաղաթելյանիի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Էդգար Արարատի Սաղաթելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: