Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 0․153 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-024-0277-0002/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,այլ հողատեսք գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 1380 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Արգիշտի Արայիկի Ալեքսանյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Արգիշտի Արայիկի Ալեքսանյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արգիշտի Արայիկի Ալեքսանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: