Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ. N 18 եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Անահիտ Հովսեփյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Գրիբոյեդով փողոց 3 / 160 հասցեում գտնվող, 0․006563հա մակերեսով՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի՝ գործառնական նշանակության:
2. Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Գրիբոյեդով փողոց 3 / 160 հասցեում գտնվող խանութ-ավտոտնակի գործառնական նշանակությունը հասարակականից փոխել բնակելի նշանակության։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։