Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով Ռաֆիկ Ժամհարյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 5 / 10 և Սևան համայնք ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 5 / 11 հասցներում գտնվող անշարժ գույքերը /վկայական՝ 05022025-05-0071, 05062025-05-0042/ միավորելու և միավորված անշարժ գույքերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 5 / 10 և Սևան համայնք ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 5 / 11 հասցներում գտնվող անշարժ գույքերը միավորել տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց, թիվ 5 / 10 հողամաս հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։