Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում կառուցապատման իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․Սևան,Խաղաղության փողոց 8/39 հողամաս հասցեում գտնվող 0․02466 հա մակերեսով հողատարածքի 148․6 քմ մակերեսը կանաչապատման, 98 քմ մակերեսը տաղավարի տեղադրման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության,ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 15 տարի կառուցապատման իրավունքով, 41730 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Զինա Իսաբեկի Դավթյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Զինա Իսաբեկի Դավթյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Զինա Իսաբեկի Դավթյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: