Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 88 տան բնակիչ Արման Հովհաննիսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Չարենցի փողոց 106 հասցում գտնվող բնակելի տան / վկայական` 30092015-05-0006 / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Չարենցի փողոց 106 հասցում գտնվող բնակելի տան համար տրամադրել ք. Սևան, Հովհ. Շիրազի փողոց թիվ 31 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Արման Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: