Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ռիմա Գուլանյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ 6-րդ փողոց թիվ 23 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 05-049-0029-0033/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1․ Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ 6-րդ փողոց թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց, թիվ 22 բնակելի տուն հասցե։ 2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։