Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Միշա Սանամյանի դիմումը` ք. Սևան, Շինարարների փողոց թիվ 12 / 6 հասցեում կառուցված 25.98քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 25.98քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Շինարարների փողոց թիվ 12 / 6 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 16.06.2017թ. թիվ 301-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 21.06.2017թ. պետական գրանցում ստացած 25.98քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 25.98քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 25.98x1300=33774 դրամ և հողատարածքը` 25.98x1242=32267.16 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 4 / 32 բնակարանի բնակիչ Միշա Սանամյանին:
2. Քաղ. Միշա Սանամյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: