Այսօր: Շաբաթ, 26 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.07.25 Եվս մեկ օր, և Սևանում պաշտոնապես կմենարկի թափոնների կառավարման նոր համակարգը
Սևանում հուլիսի 26-ին մեկնարկելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը: Սիրելի սևանցիներ, Բոլորիդ հրավիրում ենք Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակ՝ միասին մասնակիցը դառնալու տեսակավորման նոր համակարգի մեկնարկի միջոցառմանը: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան - սովորել՝ ինչպես ճիշտ տեսակավորել թափոնները և օգտվել կապույտ ու կանաչ թափոնամաններից. ստանալ տեղեկատվական նյութեր. - մասնակցել ինտերակտիվ խաղերի՝ շահելով էկո-նվերներ. - կիսվել իրենց առաջարկություններով նոր համակարգի վերաբերյալ. Միացեք Սևանի տեսակավորման նոր համակարգի մեկնարկային միջոցառմանը: Տեսակավորումը ոչ միայն հեշտ է, այլ նաև կարևոր ներդրում է շրջակա միջավայրի պահպանման գործում:Հիշեցնում ... Մանրամասն
25.07.25 Մարզական ամռան հերթական հաջողությունը
Ամառը ոչ միայն հանգստի, այլ նաև մարզական առաջնությունների ժամանակաշրջան է, և սևանցի մարզիկները տոնում են իրենց հաղթանակները տարբեր առաջնություններում: Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Կարինե Դալլաքյանը նախօրեին Սերբիայում մասնակցել է Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը, հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Կարինեն ապահովել է իր տեղը կիսաեզրափակչում՝ հավակնելով մեդալի: Կարինեն բազմիցս է ապացուցել, որ կամային և ֆիզիկական որակների շնորհիվ հնարավոր է գրանցել լուրջ հաղթանակներ: Մարզիչ Հովիկ Վարդանյանի սանը նպատակասլաց ու ջանադիր մարզումների արդյունքում Սևան համայնքն ու Հայաստանը ոչ միայն ներկայացրեց Սերբիայում, այլ նաև հավակնում ... Մանրամասն
24.07.25 Սևանը տեսակավորելու է վերամշակելի թափոն

Սևան քաղաքում ներդրվում է թափոնների տեսակավորման համակարգ

1. Ինչու՞ ենք տեսակավորում թափոնները
- Թափոնների տեսակավորումը հեշտ է, օգտակար և հենց այն է, ինչ անում են պատասխանատու մարդիկ.
- Փոքր սովորություն, որն ունենալու է մեծ ազդեցություն. տեսակավորումը մեր՝ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության ձևերից մեկն է:

2. Ինչպես օգտվել թափոնամաններից
- Կապույտ թափոնամաններում տեղադրում ենք պլաստիկ, մետաղ, թուղթ.
- Կանաչ թափոնամաններում տեղադրում ենք ապակի.
Ոչ մի բարդություն. պարզապես տեսակավորիր ընդամենը ձեռքի մի շարժումով:

3. Ինչպես տեսակավորումը դարձնել ավելի հեշտ
- Սեղմիր շշերը, ծալիր ստվարաթուղթը, լվա սննդի տարաները.
- Տեսակավորումը տևում է մի քանի վայրկյան, իսկ արդյունքը՝ տարիներ

24.07.25 Հոգատարության և խնամքի գումարելիները
Որտեղից է սկսվում բարեկարգ ու խնամված միջավայրը, որ մեր բակն ու փողոցն է: Խնամքն ու հոգատարությունը, նախևառաջ, կենսակերպ են, որը վերջին տարիներին որդեգրել են նաև շատ տնտեսվարողներ ու բնակիչներ՝ կոկիկ ու աչք շոյող դարձնելով իրենց բակերն ու տարածքները: Հաճելի է քայլել ամառային Սևանում ու գիտակցել, որ հոգատար ձեռքն ու սրտացավ վերաբերմունքը համատեղվել են, որ շրջապատի նկատմամբ ձևավորվում է վերաբերմունք կոնկրետ գործողությունների շնորհիվ, որոնք էլ դառնում են հոգատարության ու խնամքի գումարելիներ: Շատ բնակիչներ ևս ստեղծել են կանաչ օազիսներ՝ իրենց շրջապատը դարձնելով խնամված, աչքի համար հաճելի ու գունառատ, որն օրինակելի է ու գնահատանքի արժանի: Հիշեցնենք նաև, որ Սևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանվել ... Մանրամասն
23.07.25 Մարզական ամռան հերթական հաջողությունները
Հուլիսի 19-20-ը Երևանում անցկացվել է K-1 wak 1f մԻջազգային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի K-1 ազգային ֆեդերացիայի և Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները։ Մարզիկ Վահե Խաչատրյանը, ցուցադրելով տպավորիչ մենամարտ, գերազանցել է մրցակցին՝ նվաճելով մրցաշարի գավաթը։ Սևանցի մյուս մարզիկը՝ Հովսեփ Ղարիբյանը, պայքարել է չեմպիոնական գոտու համար և համառ պայքարում նվաճել չեմպիոնական գոտին։ Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիչ և Հայաստանի K-1 ազգային ֆեդերացիայի գլխավոր մարզիչ էդգար Ղարիբյանին, մաղթում նոր և տպավորիչ հաղթանակներ։ Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրինությունը, գնահատելով մարզիկների և մարզչի կատարած աշխատանքը, արժանացրել ... Մանրամասն
23.07.25 Աղբահանությունից՝ թափոնների կառավարում
Ամռան այս օրերին, ի թիվս Սևանում իրականացվող մի շարք ծրագրերի ու աշխատանքների, սևանցիներն ականատեսն են քաղաքի տարբեր հատվածներում, թաղամասերում, փողոցներում նոր թափոնամանների տեղադրման: Կոտայքի մարզի Հրազդան համայնքում հուլիսի 8-ին մեկնարկած Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի 2-րդ հասցեատերը Սևան համայնքն է: Երկուշաբթի օրվանից մեկնարկել են նոր թափոնամանների տեղադրման աշխատանքները, քաղաքում արդեն տեղադրվել է 146 թափոնաման: Տեղադրման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկայում՝ ընդգրկելով համայնքի բոլոր բնակավայրերը: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են ... Մանրամասն
23.07.25 Հետհաշվարկն սկսված է. մնաց 3 օր
Սևանը նոր էջ է բացում թափոնների կառավարման ոլորտում, որի մեկնարկը տրվելու է հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան - սովորել՝ ինչպես ճիշտ տեսակավորել թափոնները և օգտվել կապույտ ու կանաչ թափոնամաններից. ստանալ տեղեկատվական նյութեր. - մասնակցել ինտերակտիվ խաղերի՝ շահելով էկո-նվերներ. - կիսվել իրենց առաջարկություններով նոր համակարգի վերաբերյալ. Միացեք Սևանի տեսակավորման նոր համակարգի մեկնարկային միջոցառմանը: Տեսակավորումը ոչ միայն հեշտ է, այլ նաև կարևոր ներդրում է շրջակա միջավայրի պահպանման գործում: Սևանում նոր համակարգը ներդրվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների ... Մանրամասն
23.07.25 Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ Հեռուստա/ռադիո արտադրանք, Տպագիր և էլեկտրոնային նյութեր: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner