Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.04.24 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի կողմից, ըստ առաջնահերթությունների, մշակվել են 2025 թվականի համար նախատեսվող սուբվենցիոն հայտեր:
Սևանի համայնքապետարանը հրավիրում է հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվեն 2025թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրային հայտերը:
Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին` ժամը 15:00-ին, Սևան համայնքի բիզնես կենտրոնում (ք. Սևան, Սարգիս Սևանեցի 4ա): Հանրային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Սևան համայնքի բնակավայրերի, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին, բնակիչներին:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:

29.04.24 Այսօր Պարի միջազգային օրն է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1982թ.-ից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Ապրիլի 29-ը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»: Այսօրն ունի իր խորհուրդը` միավորել բոլոր ուղղությունների պարերը` որպես արվեստի միասնական ձև: Պարի օրը ևս մեկ պատեհ առիթ է` արտահայտելու մեր վերաբերմունքը պարի նկատմամբ, ինչպես նաև միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն`պարի լեզվով: Շնորհավորում ենք Սևան համայնքում գործող պարային համույթներին` ի դեմս գեղարվեստական ղեկավարների, պարուսույցների, Պարի միջազգային օրվա առթիվ` մաղթելով ... Մանրամասն
29.04.24 Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց Քաղաքացու օրվա միջոցառմանը

Քաղաքացու օրվա առթիվ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց մարզկենտրոն Գավառում տեղի ունեցող միջոցառումներին:
Գավառի կենտրոնական հրապարակում,ի թիվս այլ համայնքների, տաղավարային ցուցադրությամբ ներկայացվեցին նաև Սևան համայնքի պատանիների և աղջիկների, արվեստի դպրոցի դասատուների ձեռքի աշխատանքները, որոնք արժանացան ուշադրության և գնահատանքի:
#ՍևանիՀամայնքապետարան #ՀՀքաղաքացուօր #հայրենիքըպետություննէ

29.04.24 Քաղաքացու օրը՝ Սևան համայնքում
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ապրիլի 27-ին ՀՀ բոլոր մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվեցին «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք, որոնց հաջորդել են մշակութային միջոցառումներ։ Օրվա առթիվ Սևան համայնքում իրականացվել են միջոցառումներ Սևան քաղաքում և Լճաշեն բնակավայրում: Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում պատանիների և երիտասարդների հետ: Բանախոսը երաժշտագետ, երաժշտաքննադատ, Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, ... Մանրամասն
26.04.24 Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով: Սևան քաղաքում միջոցառումները կմեկնարկեն ժամը 14:00-ից: Սևանի բիզնես կենտրոնում պատանիների և երիտասարդների հետ հանդիպելու համար մեր համայնքում հյուրընկալվելու է երաժշտագետ, երաժշտաքննադատ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, ՀՀ մշակութային նախարարության զարգացման և կրթության խթանման հիմնադրամի հիմնադիրների խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Զոլոտովան: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց հուզող հարցերով դիմելու բանախոսին: ... Մանրամասն
26.04.24 Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ -Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 միլիոն 416 հազար 88 դրամի հաշվին։ -Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։ -Ծրագրի կապալառուն՝ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի ... Մանրամասն
25.04.24 2024թվականի ապրիլի 24-ին Օր՝ ոգեկոչման և պահանջատիրության
Ճանապարհները կրկին բերում են Սևանի՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար. ծաղկեպսակներ, ծաղիկներ և խոնարհում, չմարող հիշողություն և համախմբում: Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշում են Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցը: Սևանում անցկացվեց համաքաղաքային երթ դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար: Սևանում ոգեկոչեցին Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակը։ Սևանի հոգևոր դասի կողմից կատարվեց Մեծ եղեռնի Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ սևանցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Մեծ եղեռնի զոհերի հուշախաչքարը ծածկվեց ծաղիկներով. մեծ ու փոքր սևանցիները, Սևան համայնքի ... Մանրամասն
25.04.24 Անդրադարձ ապրիլի 24-ին

109 տարի է անցել հայ ժողովրդի հիշողությունը չի խամրում, որին միանում են նաև պահանջատիրությունը և ցեղասպանությունները կանխելու գործողությունները:
Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչեցին Սևան քաղաքում և Սևան համայնքի բնակավայրերում, որտեղ տեղի ունեցան պսակադրման և ծաղկադրման արարողակարգեր:
Սևան համայնքի Դդմաշեն և Լճաշեն բնակավայրերում վեր են հառնում եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարեր, որոնք անմար հիշողության վավերագրերն են:
Օրվա խորհուրդն էլ դդմաշենցիներն ու լճաշենցիներն ամփոփեցին հուշախաչքարերի մոտ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner