03.09.25
14-րդ կանգառը՝ Սևան համայնքի կենտրոնական գրադարանում
|
Newmag (Նյումեգ) հրատարակչությունը և Amundi-Acba Asset Management (Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ) ընկերության համագործակցության արդյունքում համայնքային գրադարանները համալրվում են նոր ու հանրամատչելի գրքերով: Հերթական՝ 14-րդ կանգառը, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում էր, որտեղ հյուրընկալվել էին Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, Amundi-Acba Asset Management-ի մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը, հրատարակչության և ընկերության ներկայացուցիչներ: Գրքի նվիրատվության արարողությանը ...
Մանրամասն |
|
03.09.25
Սուբվենցիոն հերթական ծրագրի արդյունքում կառուցվելու են ոռոգման համակարգեր
|
Սևան համայնքում մեկնարկել են 2025 թվականի համար նախատեսված «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի՝ Զովաբեր, Լճաշեն բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը: Տասնամյակներ շարունակ ոռոգման խնդիրը գյուղական բնակավայրերում դարձել էր առաջնահերթություն, որի լուծումը հնարավոր դարձավ հերթական սուբվենցիոն ծրագրի շնորհիվ՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ: Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում իրականացվելու է ոռոգման ցանցի 4615գծմ կառուցում, որը միանալու է նոր կառուցվող խորքային հորին: Նախատեսված են նաև ջրամբարի և պոմպակայանի կառուցման աշխատանքներ: Ջրամբարի և պոմպակայանի տարածքների համար կառուցվելու ...
Մանրամասն |
|
02.09.25
Գեղամավան բնակավայրում իրականացվում է կենսական նշաակություն ունեցող սուբվենցիոն ծրագիր
|
Ի թիվս Սևան համայնքում այս օրերին իրականացվող սուբվենցիոն մի շարք ենթածրագրերի, ընթացքի մեջ են նաև «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» ծրագրի 2 ենթածրագրերը: Գեղամավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ենթածրագրի արդյունքում նախատեսվում է խմելու ջրի մատակարարվող չափաքանակի ավելացում, ինչի նպատակով կառուցվում է խորքային հոր: Աշխատանքները ներառում են 3251 գծմ ջրագծի և խորքային հորի կառուցման բաղադրիչներ: Շինաշխատանքների ընթացքում կկառուցվի խորքային հորի սանիտարական գոտու ցանկապատ: Ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի կանխել ջրի առկա կորսուստները, վերակառուցել ...
Մանրամասն |
|
02.09.25
Ամփոփելով 2025-ի օգոստոս ամիսը
|
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է 2025թվականի ամռան վերջին ամսվա վիճակագրությունը: ՔԿԱԳ Սևանի սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ այս տարվա օգոստոս ամսին կատարվել է ծննդյան ակտի 26 գրանցում, որից 11-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 3, Լճաշեն բնակավայրում՝ 5, Ծովագյուղ բնակավայրում՝ 3, Դդմաշեն բնակավայրում՝ 1, Վարսեր բնակավայրում՝ 1, Գագարին բնակավայրում` 2 ծնունդ: Գրանցված նորածիններից 14-ը աղջիկ է, 12-ը՝ տղա։ 2025թվականի օգոստոս ամսին գրանցված մահերի թիվը 22 է: Օգոստոս ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում իրականացված գործարքներից ...
Մանրամասն |
|
02.09.25
Հանրային լսում Սևան քաղաքում
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի՝ սեպտեմբերի 2-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 - 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը, ...
Մանրամասն |
|
01.09.25
Ուշադրություն
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի` «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման դրույթների: Ատեստավորմանը կարող են մասնակցել պետական և համայնքային մարզադպրոցներին, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան ...
Մանրամասն |
|
01.09.25
Սեպտեմբերմեկյան ղողանջներ
|
Պաշտոնապես մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարին, իսկ սեպտեմբերի 1-ն ազդարարում է Գիտելիքի և խաղաղության օրը: Սևան համայնքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներում հերթական ուսումնական տարին դիմավորել են կազմ ու պատրաստ, օրվան նվիրված միջոցառումներով: Յուրաքանչյուր դպրոց յուրովի էր նախապատրաստվել օրվան, որին հաջորդեց Գիտելիքի դասի անցկացումը: Այս սեպտեմբերի մեկին էլ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար դպրոցները նախապատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ՝ նրանց փոքրիկ կյանքի մեծ տոնը վերածելով տոնակատարության: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները և բնակավայրերի վարչական ղեկավարները Գիտելիքի և խաղաղության օրը դիմավորեցին համայնքում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում ...
Մանրամասն |
|
01.09.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, Հարգարժան մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Հարգելի ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ: Նոր ուսումնական տարին ազդարարում է սկիզբը նոր նպատակների, ձգտումների, ծրագրերի: Ժամանակակից աշխարհը թերլադրում է իր պահանջները, իսկ կրթությունն անմիջական կրողն ու արձագանքողն է այդ պահանջների: Գիտելիքի և որակյալ կրթության միջոցով մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Այսօրվա հրամակայանն էլ հստակ է՝ կրթել գիտելիքով հարուստ, մրցունակ, արժանապատիվ սերունդ: Հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների պատերից ներս մենք պիտի սովորենք ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլ նաև դրանք դարձնել հմտություն և կարողություն, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |