Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու՝ 2020թվականի օգոստոսի 24-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը, դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքներն անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու մասին» N33-Ն որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |