Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Սիրամարգ Ղազարյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-049-0039-0014/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 23-րդ փողոց թիվ 14 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։