Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի կողմից Սևանի տարածաշրջանում հաշմանդամ երեխաների համար վերականգնողական կենտրոնի ստեղծելու նախաձեռնությունը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության, «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի, Սևանի համայնքապետարանի և Սևանի բժշկական կենտրոնի միջև կնքված քառակողմ Փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև հիմնադրամի առողջապահական ծրագրի համակարգողի գրությունը`  1. «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով, համաձայն հատակագծի, հատկացնել ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի  - 1-ին հարկից 148.0քմ տարածք` 5 տարի ժամկետով, մասնագիտացված ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծման և գործունեության համար,  - 2-րդ հարկից` 148.0քմ տարածք` 3 տարի ժամկետով, Սևանի վերականգնողական կենտրոնի ռեսուրս կենտրոնի գործունեության համար:  2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:  |