| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  30  հոկտեմբերի  2025 թվականի N 2272-Ա | 
  ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ / ՆՎԻՐԵԼՈՒ / ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 14.10.2025թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 121-Ա որոշումը՝ որոշում եմ. 1. Սևան համայնք ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 305 հասցեում գտնվող 27․52քմ մակերեսով բնակարանը / վկայական՝N13052024-05-0063/ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 312 բնակարանի բնակիչ Սվետլանա Իշխանի Զիրոյանին:  2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր:  3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |