2018թվականի տարեկան արդյունքներով իրականացվել է Սևանի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրում: Համայնքապետարանի հաշվապահական հաշվեկշռում հիմնական միջոցների և գույքի արժեքը 01.01.2018թ. դրությամբ, ըստ գույքագրման արդյունքների, կազմել է 457.504.071 դրամ: Տարվա ընթացքում համայնքապետարանի հաշվապահական հաշվեկշռից դուրսգրումներ, ՀՈԱԿ-ներին հիմնական միջոցների, գույքի անհատույց հանձնում կամ այլ կարգի օտարումներ չեն եղել: 2018թվականի ընթացքում համայնքապետարանի հաշվապահական հաշվեկշռին մուտքագրվել են` - վարչական սարքավորումներ` 267000 դրամ. - Չարենց փողոցի ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգում` 61.800.000 դրամ. - ներհամայնքային փողոցներում կատարված ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգում` 13.979.999 դրամ. - փողոցային լուսավորության ցանցի կառուցում` 5.793.663 դրամ: Ընդամենը մուտքագրում հաշվեկշիռ` 81.840.663 դրամի հիմնական միջոցներ: 03.12.2018թ. դրությամբ Սևանի համայնքապետարանի հաշվապահական հաշվեկշռի մնացորդը գույքի, հիմնական միջոցների գծով կազմում է 539.344.734 դրամ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի պահանջներով` 1. Հաստատել համայնքապետարանի սեփականություն հանդիսացող գույքի, հիմնական միջոցների գույքագրման արդյունքները : 2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից : |