Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» N 510-Ն օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղ. Վարդան Ղազարյանի դիմումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինության, շինության կառուցման և սպասարկման համար նախատեսված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ զբաղեցրած հողատարածքը չի համարվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն, 22-րդ փողոց թիվ 13 շենքի հարևանությամբ գտնվող 0.17 հա մակերեսով, բնակելի՝ գործառնական նշանակության հողատարածքի նկատմամբ ճանաչել Վարդան Ռաֆիկի Ղազարյանի, Մարինե Արարատի Իգնաթևոսյանի և Խոսրով Վարդանի Ղազարյանի սեփականության իրավունքը։
2. Վարդան Ռաֆիկի Ղազարյանին /ծնված՝ 17.04.1969թ․/, Մարինե Արարատի Իգնաթևոսյանին /ծնված՝ 07.09․1969թ․/, Խոսրով Վարդանի Ղազարյանին /ծնված՝ 05.11.1990թ./ պատկանող հողատարածքում 1978թ. կառուցված 36.25քմ արտաքին մակերեսով երկհարկանի տնտեսական շինությունը / ներքին մակերես՝ 29.86քմ /, 50.66քմ արտաքին մակերեսով խորդանոցը / ներքին մակերես՝ 44.04քմ /, 58.92քմ արտաքին մակերեսով անասնագոմը / ներքին մակերես՝ 45.48քմ /, 1.70քմ արտաքին մակերեսով սանհանգույցը / ներքին մակերես՝ 1.17քմ /, 19.46քմ և 31.36քմ մակերեսով ծածկերը ճանաչել օրինական և տրամադրել Սևան համայնք, գ․ Լճաշեն, 22-րդ փողոց թիվ 11 տնտեսական շինություն հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։