Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 573
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 15


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համայնքի 2018թվականի 1-ին եռամսյակի բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2018թվականի 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 97.6%-ով` 143.2մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 139.8մլն. դրամ: Նախորդ` 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 18.9 %-ով, կամ ավել եկամուտները կազմել են 22.2մլն. դրամ: 2018թվականի 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 100.6%-ով / պլան` 128.2մլն. դրամ, փաստացի` 128.9մլն. դրամ /: 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի 2018թվականի առաջին եռամսյակի վարչական մասում ավելացված եկամուտները կազմել են 0.7մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2017թվականի համեմատությամբ ավելացել են 0.6%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 101.7%-ով / պլան` 43.0մլն. դրամ, փաստացի` 43.7մլն. դրամ /: Նախորդ` 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 53.7%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումն ավելացել 15.3մլն. դրամով: 2018թվականի 1-ին եռամսյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 72.2%-ով / պլան` 15.0մլն. դրամ, փաստացի` 10.8մլն.դրամ/: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 7.8մլն. դրամ կամ 2.5 անգամ: Նախորդ` 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական բոլոր եկամտատեսակների գծով ապահովվել է աճ, ընդհանուր 15.3 մլն. դրամ:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2018թվականի բյուջեի 1-ին եռամսյակի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 67.4%-ով: 154.7մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց կատարվել է 104.3մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 50.4մլն. դրամ, որը պայմանավորված է ՀՈԱԿ-ների հունվար-փետրվար ամիսների չաշխատելով: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2018թ. բյուջեի 1-ին եռամսյակի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 71.2%-ով / 132.2 մլն. դրամ` պլան, 94.1 մլն. դրամ` փաստացի ծախս/: Թերակատարումը կազմել է 38.1մլն. դրամ, այդ թվում` 5.1մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 21.3մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 0.8մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր, 10.9մլն. դրամ պահուստային ֆոնդի ծախսեր և այլն: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 66.3%: 2017թվականի 1-ին եռամսյակի համեմատությամբ 2018թվականի նույն ժամանակահատվածում վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել 38.1մլն. դրամ կամ 28.8%-ով: 2018թվականի 1-ին եռամսյակի ֆոնդային մասի ծախսերը կատարվել են 33.3%-ով /պլան` 34.7մլն. դրամ, փաստացի ծախս` 11.5մլն. դրամ/: Նախորդ` 2017թվականի 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսեր են կատարվել 11.2մլն. դրամ, կամ մոտավորապես 3.7 անգամ:

ՊԱՐՏՔԵՐ

Համայնքի բյուջեի գծով պարտքերը 01.01.2018թ. դրությամբ կազմել են 77.2մլն. դրամ, այդ թվում` փողոցների փոսային նորոգման գծով` 72.5 մլն. դրամ, այլ պարտքեր` 4.7 մլն. դրամ: 01.04.2018թ. դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմում են 66.2 մլն. դրամ, 1-ին եռամսյակի ընթացքում փողոցների փոսային հիմնանորոգման պարտքերը մարվել են 11.0մլն. դրամ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ ենթակետով`

1. Ընդունել ի գիտություն համայնքի 2018թվականի 1-ին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը / թիվ 1, 2 հավելվածները կցվում են /:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(395.29 Կբ)
(395.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner