Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 254
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 808-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevanhamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2019 թվականի N 808-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով 18.11.2019թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները` որոշում եմ.

Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 40 / 45 հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, հասարակական նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված 50.0քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ – 1684.8դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված, ք. Սևան, Ազատության փողոց թիվ 18 տան բնակիչ Արսեն Համբարձումի Հովհաննիսյանին:
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Արսեն Հովհաննիսյանին`
3.1 հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4. Սույն որոշմամբ ձեռքբերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. 
Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner