Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղ. Գեղամ Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 13102022-05-0003/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 1 հասցեում հասցեում գտնվող 0.1606հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1 առաջին միավոր գույքի՝ 0.08947հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն հասցե;
2 երկրորդ միավոր գույքի՝ 0.07113հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 1 / 1 հողամաս հասցե։
2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։