Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2298-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 2298-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ․ Տիգրան Թորոսյանի օրինական ներկայացուցիչ Շահեն Թորոսյանի դիմումը` սեփականության իրավունքով Տիգրան Թորոսյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 1 / 2 հասցեում գտնվող 0․055հա մակերեսով հողատարածքը / վկայական` 31102022-05-0021/ ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ. 

1. Սևան համայնք, ք․ Սևան, Պ․Սևակի փողոց թիվ 1 / 2 հասցեում գտնվող 0․055հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով Սևան համայնք, ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 1 / 3 հասցեում գտնվող 0․00948հա մակերեսով հողատարածքը /վկայական` 24102025-05-0101/ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝ 1877․5դրամ վճարելու պայմանով օտարել Տիգրան Շահենի Թորոսյանին ։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner