Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 641
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 19-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevanhamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2018 թվականի N 19-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համայնքի 2018թվականի 1-ին կիսամսյակի բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2018թվականի 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 84.2%-ով` 302.0մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 254.3մլն. դրամ: Նախորդ` 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 10.3 %-ով, կամ ավել եկամուտները կազմել են 23.7մլն. դրամ: 2018թվականի 1-ին կիսամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 94.4%-ով / պլան` 257.0մլն. դրամ, փաստացի` 242.5մլն. դրամ /: 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի 2018թվականի առաջին կիսամսյակի վարչական մասում ավելացված եկամուտները կազմել են 17.7մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2017թվականի համեմատությամբ ավելացել են 7.9%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 83.1%-ով / պլան` 85.9մլն. դրամ, փաստացի` 71.4մլն. դրամ /: Նախորդ` 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 37.1%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումն ավելացել 19.3մլն. դրամով: 2018թվականի 1-ին կիսամսյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 26.2%-ով / պլան` 45.0մլն. դրամ, փաստացի` 11.8մլն.դրամ/: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 6.0մլն. դրամ կամ 1.0 անգամ: Նախորդ` 2017թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական բոլոր եկամտատեսակների գծով ապահովվել է աճ, ընդհանուր 17.7 մլն. դրամ, բացառությամ փոխադրամիջոցների գույքահարկը, որը նվազել է 3.4մլն. դրամ:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2018թվականի բյուջեի 1-ին կիսամսյակի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 74.4%-ով: 303.8մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց կատարվել է 252.9մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 77.9մլն. դրամ, որը պայմանավորված է ՀՈԱԿ-ների հունվար-փետրվար ամիսների չաշխատելով, փետրվար ամսվա պարապուրդի վճարումով, նաև մշակույթի պալատի հիմնանորոգմամբ: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2018թ. բյուջեի 1-ին կիսամսյակի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 82.5%-ով / 259.5մլն. դրամ` պլան, 214.1 մլն. դրամ` փաստացի ծախս/: Թերակատարումը կազմել է 45.4մլն. դրամ, այդ թվում` 8.4մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 18.9մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 18.2մլն. դրամ պահուստային ֆոնդի ծախսեր և այլն: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 85.1%: 2017թվականի 1-ին եռամսյակի համեմատությամբ 2018թվականի նույն ժամանակահատվածում վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 42.0մլն. դրամ կամ 24.4%-ով ավելի: 2018թվականի 1-ին կիսամսյակի ֆոնդային մասի ծախսերը կատարվել են 21.2%-ով /պլան` 64.2մլն. դրամ, փաստացի ծախս` 13.6մլն. դրամ/: Նախորդ` 2017թվականի 1-ին կիսամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսեր են կատարվել 12.4մլն. դրամ, կամ մոտավորապես 10 անգամ ավելին:

ՊԱՐՏՔԵՐ Համայնքի բյուջեի գծով պարտքերը 01.01.2018թ. դրությամբ կազմել են 77.2մլն. դրամ, այդ թվում` փողոցների փոսային նորոգման գծով` 72.5 մլն. դրամ, այլ պարտքեր` 4.7 մլն. դրամ: 01.07.2018թ. դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմում են 64.2մլն. դրամ, 1-ին կիսամսյակի ընթացքում փողոցների փոսային հիմնանորոգման պարտքերը մարվել են 13.0մլն. դրամ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով`

1. Ընդունել ի գիտություն համայնքի 2018թվականի 1-ին կիսամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը / թիվ 1, 2 հավելվածները կցվում են /:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(408.34 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner