Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետի և ՀՀ կառավարության՝ 11.04.2019թ. «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» N431-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի կողմից կազմված ու ներկայացված Սևան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը ` 1. Համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը /աղյուսակը կցվում է/ : 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |