Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, հիմք ընդունելով` Հայաստանի Հանրապետության Սևան և Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքների միջև Գրենոբլ քաղաքում 08.11.2019թ. ստորագրված և կնքված 2020-2022թթ. համագործակցության Համաձայնագիրը` 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության Սևան և Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքների միջև 08.11.2019թ. ստորագրված 2020-2022թթ. համագործակցության Համաձայնագիրը / կցվում է /: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |