Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 29-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2018 թվականի N 29-Ն

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 9 ԱՄՍՎԱ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եկամուտների կատարում
- 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին համայնքի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 88.2%-ով. 490.1մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 432.3լն. դրամ: Նախորդ` 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 13.8%-ով, կամ ավել եկամուտները կազմել են 52.6 մլն. դրամ: 2018թ. 9 ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել է 99.1%-ով / պլան` 385.6մլն. դրամ, փաստացի` 382.2մլն. դրամ /: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 26.0մլն. դրամ, կամ վարչական բյուջեի եկամուտները 2017թ. համեմատությամբ ավելացել են 7.3%-ով: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 97.4%-ով /պլան` 128.7մլն. դրամ, փաստացի` 125.3մլն. դրամ/: Նախորդ` 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել են 29.3%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 28.4մլն. դրամով: 2018թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 61.1%-ով /պլան` 141.9մլն. դրամ, փաստացի` 86.6մլն. դրամ/: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 63.1մլն. դրամ կամ 2.7 ագամ, որից 37.1մլն. դրամը Չարենց փողոցի հիմնանորոգման գծով պետական բյուջեից ստացված սուբվենցիան է : Վարչական բյուջեի թերակատարումը կապված է փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի, պլանների թերակատարման, իսկ ֆոնդային բյուջեի թերակատարումը կապված է հողերի գծով օտարումների բացակայության հետ: Համայնքի 2018թ-ի 9 ամսվա բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2017թ-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերաված է թիվ 1 հավելվածում:
Ծախսերի կատարում
Ելնելով եկամուտների կատարման մակարդակից` կատարվել են համայնքի 2018թ. 9 ամսվա ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել են 84.3%-ով: 489.4մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 412.6մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 76.8մլն. դրամ / 18.6% /, որը պայմանավորված է ՀՈԱԿ-ների հունվար-փետրվար ամիսների չաշխատելով, պարապուրդով և այլ հանգամանքներով: Ըստ առանձին ոլորտների համայնքի 2018թ. 9 ամսվա բյուջեի ծախսերն այսպիսին են. կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ձևավորված պահանջի չափով: Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել են 92.1%-ով / 396.7մլն. դրամ` պլան, 365.5մլն. դրամ` փաստացի ծախս /, թերակատարումը կազմել է 31.2մլն. դրամ, այդ թվում` 25.0 մլն. դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 0.8մլն. դրամ` համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ, 13.8մլն. դրամ ընդհանուր բնույթի ծախսեր և այլն: 2017թ. 9 ամսվա համեմատությամբ 2018թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը գերակատարվել են 65.0 մլն. դրամ կամ 21.6%-ով: 2018թ. 9 ամիսների արդյունքում ֆոնդային մասի ծախսերը կատարվել են 64.2%-ով /130.0 մլն. դրամ` պլան, 83.5մլն. դրամ` փաստացի ծախս/: Նախորդ` 2017թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 77.0մլն. դրամ, կամ 11.8 անգամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 36.5մլն. դրամ ուղղվել է ֆոնդային բյուջե` կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Համայնքի 2018թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 82.7մլն. դրամ ասֆալտապատման, փոսային նորոգման համար: Համայնքի 2018թ. բյուջեի 9 ամսվա ծախսերի կատարման ավելի մանրամասն տեղեկատվությունը և համեմատականը 2017թ-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:
Պարտքեր
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բյուջեի պարտքերը կազմում էին 77.2մլն. դրամ, 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ` 57.3մլն. դրամ: 9 ամսվա ընթացքում մարվել 19.9 մլն. դրամի պարտք, այդ թվում` - 19.7մլն. դրամ` փոսային հիմնանորոգման պարտք «Սուարդի Արմենիա» ԲԸ ՀՄ-ին: 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 1)-ին ենթակետի պահանջներով`

1. Ընդունել ի գիտություն համայնքի 2018թվականի բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդագրությունը /թիվ 1, 2 հավելվածները կցվում են/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(840.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner