Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2019 թվականի N 28-Ա

«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի կողմից Սևանի տարածաշրջանում հաշմանդամ երեխաների համար վերականգնողական կենտրոնի ստեղծելու նախաձեռնությունը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության, «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի, Սևանի համայնքապետարանի և Սևանի բժշկական կենտրոնի միջև կնքված քառակողմ Փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև հիմնադրամի առողջապահական ծրագրի համակարգողի գրությունը`

1. «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով, համաձայն հատակագծի, հատկացնել ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի
- 1-ին հարկից 148.0քմ տարածք` 5 տարի ժամկետով, մասնագիտացված ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծման և գործունեության համար,
- 2-րդ հարկից` 148.0քմ տարածք` 3 տարի ժամկետով, Սևանի վերականգնողական կենտրոնի ռեսուրս կենտրոնի գործունեության համար:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner