Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 648
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 23


Զեկ. ԷԴՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 03.05.2016ԹՎԱԿԱՆԻ N32-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ / ԲՆԱԿԱՎԱՅՐԻ / ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ` ԳԱԳԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ» ՆԱԽԱԳԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 6-րդ կետով, 66-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, նկատի ունենալով, որ կառուցապատման նպատակով զբաղեցված հողատարածքները չեն հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածքներ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի / քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.03.2016 թվականի թիվ 18` կառուցապատման իրավունքով զբաղեցված շենք-շինությունները նվիրաբերելու և հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին եզրակացությունը`

1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 03.05.2016թվականի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման` Գագարին բնակավայրի ներառմամբ» նախագծի պահանջներին հողատարածքների և շենք-շինությունների նշանակությունները համապատասխանեցնելու մասին» N32-Ա որոշումը:
2. Հողատարածքների նշանակությունները համապատասխանեցնել Սևան համայնքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին:
3. Կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցված հողատարածքները, դրանցով ծանրաբեռնված շենք-շինությունները ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում:
4. Համաձայն ներկայացվող դիմումների` կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառուցապատողներին և վարձակալներին` հողի կադաստրային արժեքը /1քմ-1242 դրամ/ վճարելու պայմանով:
5. Համաձայն ներկայացվող դիմումների` գոյություն ունեցող հասարակական, արդյունաբերական, բնակելի և այլ նշանակության օբյեկտների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև հողամասերի ընդլայնումը կատարել ուղղակի վաճառքի ձևով` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
6. Կառուցապատողներին նվիրաբերել իրենց կողմից և իրենց միջոցներով կառուցված շենք-շինությունները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner